Եթե սիրում եք բնությունը և նախընտրում ենք բնության գրկում վայելել համեղ ճաշատեսակներ ու խմիչքներ, ապա EL Garden-ը Ձեր ցանկացած վայրն է:
Կանաչապատ տարածք, թափանցիկ վրաններ,ծառերից կախված ճոճանակներ, սրճարանի ողջ տարածքով ազատ շրջող բադեր ու նապաստակներ,բարեհամբույր սպասարկում, հարուստ ճաշացանկ և, իհարկե, մաքուր օդ։ Ահա այն հակիրճ ցանկը, որը կարող է բնութագրել EL Garden-ը։ Անվանումն արդեն հուշում է իր գաղափարի մասին, սակայն հաճելիորեն կզարմանաք, երբ ինքներդ մոտենաք այգուն։ Այն գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին։